Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին
Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետ Արսեն Ամյանին
Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին
Դիմում
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանն են դիմել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի թիվ 39 և թիվ 40 շենքերի 35 բնակիչներ: Բնակիչները դիմումում նշում են, որ ոմն քաղաքացի շինարարություն է ծավալում 39 շենքի ստորին հատվածում, և նշված շենքի հիմնասյուները մերկացվել են 3 մետր և ավելի խորությամբ, ինչն առավել վտանգավոր և ռիսկային է դարձնում շենքի սեյսմակայունությունը: Բնակիչները նաև մատնանշեցին, որ այս կառուցապատողը, առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, երկու շենքերի բակերի միջև ընկած հատվածի հաշվին շինության կառուցումը առաջ է բերել՝ չափազանց նեղ տարածք թողնելով որպես բակ: Նրանք անհանգստացած են, որ արտակարգ իրավիճակների դեպքում հրշեջ մեքենան հնարավորություն չի ունենալու մտնել այս երկու՝ 16 հարկանի բնակելի բազմահարկ շենքերի տարածք:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն փաստը, որ համապատասխան պատկան մարմիններն այս հարցի առնչությամբ ցուցաբերել են բացառիկ անգործություն, որի հետևանքով ոտնահարվում են մեր համայնքի բնակիչների սեփականության, և անվտանգ ապրելու իրավունքները, պահանջում եմ անհապաղ քաղաքային իշխանության համապատասխան մարմիններին կանչել պատասխանատվության` անգործության համար, և ձեռնարկել միջոցներ՝ նշված շենքի հիմնասյուները կառուցապատողի հաշվին նախկին անվտանգ վիճակին բերելու համար:
Սոննա Աղեկյան
Երևանի ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամ
Մանկավարժ