Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն ժամանակահատվածն էր՝ Պուտինը ցույց տար, թե ՌԴ ռազմաարդյունաբերությունն ինչ հաջողությունների է հասել». Թեւան Պողոսյան

Մարտ 06,2018 12:58

«ՌԴ-ում նախընտրական շրջան է, իսկ այդ ժամանակ ցանկացած երկրի գործող իշխանությունն ու մնացած թեկնածուները փորձում են ասել՝ ով ինչ ունի, ինչ է արել, ինչպես է պատկերացնում երկրի զարգացումը: Պուտինին պետք էր ներկայացնել հաջողություններ, իսկ քանի որ տնտեսությունում ու այլ ոլորտներում չունի հաջողություններ, նախընտրական շրջանը լավագույն ժամանակահատվածն էր, որ ցույց տար, թե ՌԴ ռազմաարդյուանբերությունն ինչ հաջողությունների է հասել»,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով միջուկային զենքի մասին Պուտինի հայտարարություններին՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինը օրեր առաջ սպառնացել է, որ եթե ՌԴ ազգային շահը պահանջի, զանգվածային ոչնչացման զենք կկիրառեն:

Ըստ Թեւան Պողոսյանի՝ Պուտինի այս հայտարարություններին կհաջորդեն պատժամիջոցների խստացումները, ՌԴ-ն էլ կսկսի փնտրել նոր գործընկերներ եվրոպական երկրներում: Նրա խոսքով, Սիրիան բաց դաշտ կմնա ԱՄՆ եւ ՌԴ առճակատման համար:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ նկատեց, որ եթե ԱՄՆ-ը որոշի պատժամիջոցներ կիրառել ՀՀ նկատմամբ, եթե ՀՀ-ն շարունակի զենք ձեռք բերել ՌԴ-ից, այդ կերպ կխախտի տարածաշրջանում զինված ուժերի զենքի բալանսը, իսկ սա վտանգավոր երեւույթ է. «Ես կարծում եմ, որ եթե ՀՀ-ն կանգնի զենք, թե սանկցիա ընտրության առջեւ, կընտրի զենքը, չնայած չեմ կարծում, որ ԱՄՆ-ը գնա այդ ճանապարհով ու խախտի զենքի բալանսը, որովհետեւ հայտնի է, որ Ադրբեջանը զենք ձեռք բերելու լայն շուկա ունի, իսկ ՀՀ-ն ֆինանսական սուղ պայմանների պատճառով չունի այդպիսի հնարավորություններ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031