Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանեք բոլորին ԱԽ կազմից ու թողեք միան վարչապետին, ԵՊՀ խորհրդի նախագահին ու Շախմատի ֆեդերացիայի նախագահին». Միրզոյան

Մարտ 06,2018 12:37

Խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է՝ ՀՀ նախագահն Անվտանգության խորհրդի անդամ չի լինելու: Փոխարենը, ԱԽ անդամներ են լինելու վարչապետը, փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ԶՈՒ ԳՇ պետը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը զեկուցեց, որ պատգամավորների հետ քննարկումների արդյունքում նախագիծը որոշակի փոփոխությունների է ենթարկվել. «Նախատեսվում էր, որ վարչապետի առաջարկով միայն Անվտանգության խորհուրդը կարող է քննարկել որոշակի հարցեր: «Կարող է» բառը իմաստազուրկ է, այն հանվել է: Բաց էր մնացել այն հանգամանքը, որ անվտանգության խորհրդի նիստերը վարում է վարչապետը: Այդ նախադասությունն ավելացվել է: Նշվել է նաեւ, որ ԱԽ որոշումները ստորագրում է վարչապետը:

Ըստ օրինագծի նախնական տարբերակի՝ ԱԽ քարտուղարը պետական մարմիններից կարող է պահանջել օրակարգի ձեւավորման համար փաստաթղթեր: Փոփոխությամբ նշել ենք, որ «պետական մարմիններ» բառը կփոխարինվի «գործադիր իշխանություն» բառով, որպեսզի փոխվարչապետերը եւս մասնակից լինեն դրան»:

Կարծիք հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավորներից Արարատ Միրզոյանը՝ հեգնելով խորհրդարանական մեծամասնությանը. «Նախկինում դեմ էի, որ ԱԺ նախագահը եւ նախագահը հանվեն ԱԽ կազմից, հետո հասկացա, որ լուրջ տրամաբանություն կա սրանում: Առաջարկում եմ՝ հանեք բոլորին եւ սահմանեք, որ ԱԽ անդամ կարող է լինել միայն ՀՀ վարչապետը, ԵՊՀ խորհրդի նախագահը եւ Շախմատի ֆեդերացիայի նախագահը: Մեխն էլ է ձեր ձեռքում, մուրճն էլ՝ խփեք, թող գնա, մինչեւ կամ մեխը ջարդվի, կամ մուրճը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031