Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչներն այս պահին փակել են ճանապարհը։ Նրանք բողոքում են, որ միրգը չեն թողնում արտահանեն. «Սաղ խնձորը փչանում է, մաքսատունը փակ է, չենք կարում, որ միրգը տանենք։ Մեր ամբողջ աշխատանքը ջուրն է լցվում»,- դժգոհում են գյուղացիները։
Նրանք թույլ չեն տալիս որեւէ մեքենայի անցնել նշված ճանապարհով։ Օհանավանցիները պահանջում են կառավարության որեւէ ներկայացուցչի, որը խնդրին լուծում կտա, այդ դեպքում նոր միայն ճանապարհը կբացեն։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ