Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդին կից Ազգային փոքրամասնությունների հարցերով պալատ կստեղծվի

Մարտ 06,2018 12:17

ԱԺ այսօրվա նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը (լուսանկարում), ներկայացնելով օրինագիծը, նշեց՝ դրանով ՀԽ անդամների պաշտոնավարման համար նախատեսվում են երաշխիքներ: «ՀԽ անդամի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո եւ ոչ ավելի, քան մեկ անգամ: Այս երաշխիքը նախկինում չէր տարածվում ՀԽ նախագահի վրա: Ըստ այդմ, ավելացվել է, որ ՀԽ նախագահի պաշտոնի դադարեցման հարցը կարող է քննարկվել նրա նշանակումից ոչ ուշ, քան մեկ տարի անց»,-տեղեկացրեց Արթուր Հովհաննիսյանը:

Նա նաեւ հայտնեց, որ օրինագծով նախատեսվում է ՀԽ-ին կից ստեղծել ազգային փոքրամասնությունների հարցերով պալատ, որի գործառույթն է լինելու ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման մշտադիտարկումը, ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների առաջարկներ ներկայացնելը, խնդիրները բարձրաձայնելը:

Այս պալատի գործառույթների մանրամասները, ինչպես նշեց Հովհաննիսյանը, կնախատեսվեն «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքով: «Պալատը պետք է դիտարկվի որպես ՀԽ կից գործող մարմին»,-եզրափակեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031