Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու երկրների իշխանություններից այլեւս ժամանակ չի պահանջվի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ծանոթանալու համար. «Ժողովուրդ»

Մարտ 06,2018 11:28

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ Ընդ որում, նախագահական ընտրություններն այդ երկրում պետք է տեղի ունենային հոկտեմբերին, սակայն Իլհամ Ալիեւի հրամանագրով այդ գործընթացն արագացվեց։

Դրանից հետո նաեւ Հայաստանում են ընտրություններ սպասվում, ընտրողը, սակայն, լինելու է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը եւ ընտրելու է վարչապետին՝ նոր սահմանադրությամբ երկրի փաստացի ղեկավարին։ ՀՀ-ում վարչապետի ընտրությունները նախատեսված են ապրիլի 16-ին։

Երկու երկրներում էլ այդ ընտրությունների ելքը կանխատեսելի է. Ադրբեջանում երկրի ղեկավար կմնա Իլհամ Ալիեւը, Հայաստանում՝ Սերժ Սարգսյանը։ Այնպես, որ երկու երկրների իշխանություններից այլեւս ժամանակ չի պահանջվի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ծանոթանալու, ըստ այդմ հունի մեջ մտնելու համար։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031