Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրությունների չեղարկումը ընդդիմախոսներ չունեցավ. «Հայոց Աշխարհ»

Մարտ 06,2018 11:25

2009 թվականի հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը այնքան անվրդով ընդունվեց Հայաստանում ու նրա սահմաններից դուրս, որ արտաքուստ թվում է, թե ոչ մի էական բան չի կատարվել։

Մինչդեռ եթե վերհիշենք, թե այդ արձանագրությունները ստորագրելուց առաջ ինչպիսի՛ բուռն քննարկումներ էին ընթանում Հայաստանում ու Սփյուռքում եւ ի՛նչ համառությամբ էր միջազգային դիվանագիտությունը պահանջում դրանց շուտափույթ ընդունումը, ապա զարմանալի կարող է թվալ միջնորդների ներկա հանդարտ անտարբերությունը։

Արձանագրությունների ձախողման հետեւանքով մեզանում արդեն փաստորեն ձեւավորվում է հստակ ներքաղաքական կոնսենսուս՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Այսինքն՝ հօդս են ցնդում Հայաստանի առաջին նախագահի օրոք ծնունդ առած այն պատրանքները, որ հնարավոր է փոխադարձ հակադրությունների զրոյացման հիմքի վրա կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները՝ մի կողմ դնելով բոլոր վիճելի հարցերը։

Ապագայում Թուրքիայի հետ հարաբերություններում որեւէ քայլ անելուց առաջ մեր իշխանությունները իրականում պետք է առաջնորդվեն մի սկզբունքով. իրենք գործ ունեն նենգ ու անպատասխանատու քաղաքական գործընկերոջ հետ, որի համար որեւէ փաստաթղթի կամ պայմանավորվածության արժեքը զրոյի է հավասար։

Հայտնի է, որ դարեր շարունակ Թուրքիան երբեք չի հարգել որեւէ փոխզիջումային պայմանավորվածություն, եթե դրա հետեւում չի նշմարել ուժ։ Ուստի հայ քաղաքական միտքն այսուհետ պետք է հիմնվի այն համոզմունքի վրա, որ ներկա հանգրվանում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն միակողմանի զիջումների պարագայում։

Ընդ որում՝ միամտություն կլինի մտածել, թե Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո դրանք կարող են վերանալ։ Հաջորդը լինելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու քաղաքականությունից հրաժարվելու պահանջը։ Այս ամենը ըմբռնելու համար պետք է ուշադիր ընթերցել թուրք հայտնի գիտնական Բասքըն Օրանի վերջին հայտարարությունն առ այն, որ Թուրքիան ի սկզբանե ամենեւին մտադիր չէր կյանքի կոչել այդ արձանագրությունները։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031