Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ լուսաբանման հետեւանքները. «Հայկական ժամանակ»

Մարտ 06,2018 11:05

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) լրագրողների համար մշակել է ուղեցույց, որը կոչվում է «Ինքնասպանությունների կանխարգելում. ուղեցույց մեդիա մասնագետների համար»:

Ինչպես լուսաբանել ուրևէ կոնկրետ ինքնասպանության դեպք

* Խուսափել ինքնասպանության սենսացիոն լուսաբանումից, մասնավորապես երբ խոսքը վերաբերում է հանրահայտ անձնավորության (ուղեցույցի մեկ այլ հատվածում նշվում է, որ հատկապես ուժեղ ազդեցություն են ունենում հայտնի մարդկանց ինքնասպանությունների դեպքերը-խմբ.)։ Լուսաբանումը պետք է հնարավորինս սահմանափակ լինի։ Պետք է անդրադառնալ ցանկացած հոգեկան խնդրի, որ միգուցե ունեցել է տվյալ հանրահայտ մարդը։ Պետք է խուսափել չափազանցություններից, հանգուցյալի, նրա օգտագործած միջոցների եւ ինքնասպանության վայրի լուսանկարների հրապարակումից։ Առաջին էջերում ինքնասպանության լուսաբանումը նպատակահարմար չէ։

* Խուսափել  օգտագործված միջոցի մանրամասն նկարագրությունից։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ԶԼՄ-ների կողմից ինքնասպանության լուսաբանումը ավելի մեծ ազդեցություն է ունենում ինքնասպանության միջոցների ընկալման վրա, քան ինքնասպանությունների  հաճախականության վրա։ Որոշ վայրեր՝ կամուրջներ, ժայռեր, բարձր կառույցներ, երկաթգծեր  եւ  այլն,  սովորաբար կապվում են ինքնասպանության հետ եւ դրան ավելացող հրապարակայնությունը մեծացնում է ռիսկը, որ ավելի շատ մարդիկ կօգտագործեն դրանք։

* Ինքնասպանությունը չպետք է լուսաբանվի որպես անբացատրելի երեւույթ կամ էլ չափազանց պարզ կերպով։ Ինքնասպանությունը երբեք որեւէ մի գործոնի կամ իրադարձության հետեւանք չէ։ Այն սովորաբար պայմանավորված է բազմաթիվ գործոնների բարդ փոխազդեցությամբ, ինչպիսիք են հոգեկան եւ ֆիզիկական հիվանդությունը, թմրադեղերի կամ ալկոհոլի չարաշահումը, ընտանեկան վեճերը, միջանձնային կոնֆլիկտները եւ սթրեսորները։ Չպետք է մոռանալ, որ ինքնասպանության դրդապատճառերը բազմագործոն են։

* Ինքնասպանությունը չպետք է դիտվի որպես անձնական խնդիրների լուծման միջոց, ինչպիսիք են սնանկացումը, քննության ձախողումը կամ սեռական բռնությունը։

* Պետք է հաշվի առնել, որ ինքնասպանության մասին լուսաբանումներն ազդում են ընտանիքների եւ այլ տուժածների վրա թե՛ խարանի, թե՛ հոգեկան տառապանքների տեսքով։

* Ինքնասպանների հերոսացումը, որպես նահատակների՝ հանրայնացումը կարող է զգայուն մարդկանց մեջ տպավորություն ստեղծել,  որ  հասարակությունը պատվի է արժանացնում ինքնասպանության վարքագիծը։ Շեշտը պետք է դրվի տվյալ մարդու մահը սգալու վրա։

* Ոչ   ճակատագրական ինքնասպանության փորձերի ֆիզիկական հետեւանքների (ուղեղի վնասում,  անդամալուծություն  եւ այլն) լուսաբանումը կարող է կանխարգելիչ բնույթ ունենալ։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031