Այսօր Շիրակի դատարանի դիմաց գտնվող անցումում, որտեղ տարբեր վաճառակետեր են տեղադրված, անհայտ մի անձ փորձել է թալանել հեռախոսների կրպակը, սակայն անվտանգության աշխատակիցներից մեկը խափանել է գողություն կատարող անձի հանցավոր արարքը: Վերջինս էլ դանակի հարվածներ է հասցրել նրան: Բարեբախտաբար դրանք կյանքին վտանգ սպառնացող չեն:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի վայրի զննությունից հետո միանշանակ կհարուցվի քրեական գործ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ