Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր փոխտեղակալն ընդգծեց, որ ՏՏ ոլորտն այն լավագույն օրինակն է, որտեղ Հայաստանն իրացնում է իր կրթված քաղաքացիների ներուժը

Մարտ 06,2018 10:36

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան Մաքֆիթերսին։

Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ հատկապես ՏՏ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության բավական հաջող փորձ է ձևավորվել և հույս հայտնեց, որ այն առաջիկայում առավել կընդլայնվի ու կզարգանա։

Ներկայացնելով Հայաստանում ՏՏ ոլորտի ձեռքբերումները՝ նախարարը նշեց, որ 2017թ. 29% աճ է արձանագրվել, ինչը բավական լավ ցուցանիշ է։ Հաշվի առնելով հայ մասնագետների բարձր որակները և ոլորտի զարգացման հեռանկարները՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ այդ ցուցանիշներն առաջիկայում կարող են բարձրանալ։

Նա նաև հույս հայտնեց ապագայում Հայաստանում տեսնել ամերիկյան ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաներ:

Բրայան Մաքֆիթերսն ընդգծեց, որ ՏՏ ոլորտն այն լավագույն օրինակն է, որտեղ Հայաստանն իրացնում է իր կրթված քաղաքացիների ներուժը, ինչը մեր երկրի լավագույն բնական ռեսուրսներից մեկն է։ Նա նաև նշեց, որ պատրաստ են աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ աջակցելու կիբերանվտանգության, թվայնացման խնդիրներում, ինչպես նաև խրախուսելու ամերիկյան գործարարներին՝ ներդրումներ կատարել Հայաստանում իրականացվող տրանսպորտային ծրագրերում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կիբերանվտանգության ոլորտում երկու երկրներում կատարվող աշխատանքները, Հայաստանի կիբերանվտանգության ռազմավարության մշակման ընթացքում ամերիկյան փորձի ներդրման, համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031