Հայաստանի մուայթայ ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ, 2017 թ. Փարիզում կայացած Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Գոռ Նազարյանը փետրվարի 18-ին Ռուսաստանի Կուրսկ քաղաքում կայացած «Style Fight» ճանաչված մրցաշարի շրջանակներում ռեվանշ մենամարտում կրկին հաղթելով ռուս մարզիկին, որին մի քանի ամիս առաջ էր պարտության մատնել, պատրաստվում է Մոսկվայում ապրիլին կայանալիք մեկ այլ մրցաշարի:
Հայաստանի մույթայ ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը Aravot.am-ին տեղեկացրեց նաեւ, որ պրոֆեսիոնալ մարտիկներ Ալբերտ Ամիրջանյանը (63 կգ) եւ Արմեն Գրիգորյանը (70 կգ) մարտի 10-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում հանդես են գալու «Mix Fight» հեղինակավոր մրցաշարում, որտեղ հաղթելու դեպքում իրավունք կստանան մասնակցելու աշխարհահռչակ «Glory» պրոֆեսիոնալ մարտերին, իսկ այնուհետեւ Գոռ Նազարյանի հետ միասին մայիսին կմեկնեն Մեքսիկա՝ սիրողական մուայթայի աշխարհի առաջնություն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ