Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է ամենամյա հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

Մարտ 05,2018 21:40

9-րդ անգամ Երևանում անցկացվում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը: Ամենամյա երաժշտական այս նախագիծը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ կոմպոզիտորներից որևէ մեկին։ Այս տարի փառատոնը նվիրված է կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։

«Այս տարի կենտրոնացել ենք հենց իր ստեղծագործությունների կատարման ու թվայնացման վրա, որովհետև մեր կոմպոզիտորների ստեղծագործություններից շատերը մեզ են հասել մաշված, չմշակված վիճակում, և շատերը դժվար է անգամ կատարել»-, ասաց փառատոնի գեղարվեստական հարցերի պատասխանատու Սարգիս Բադալյանը:

Փառատոնը կանցկացվի մարտի 5-ից 8-ը, կատարողները լինելու են հայ երիտասարդ երաժիշտներ: «Այս տարի որոշակի կոնցեպտով են ընտրվել կատարողները: Կատարելու են հայ և սփյուռքահայ երիտասարդ կոմպոզիտորներ, նաև այդ կտրվածքով նրանց համար այնպիսի ստեղծագործություններ են ընտրվել, որպեսզի հետագայում համալրեն իրենց երգացանկը»,- նշեց Սարգիս Բադալյանը:

Իսկ մեր այն հարցին, թե այս 9 տարիների ընթացքում փառատոնը տարածքային առումով ավելի ընդգրկուն և Երևանից դուրս մարզերում անցկացնելու վերաբերյալ պլաններ չկա՞ն, նա պատասխանեց, որ փառատոնը Երևանից դուրս չեն անում, սակայն հայ կոմպոզիտորները իրենց համերգային շրջագայությունների ընթացքում երգացանկերում ընդգրկում են նաև այս ստեղծագործությունները:

Նա նաև հավելեց, որ փառատոնը ժամանցային չէ, այն ունի կոնկրետ ուղղվածություն, նախատեսված է մի մասսայի համար, և լուծում է կոնկրետ հարցեր՝ հնչեցնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև թվայնացնել և ավելի հասանելի դարձնել այն մարդկանց համար:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031