Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի վարչական շրջանների եւ միավորների հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով, որ դա թույլ է տալիս կյանքի կոչել կարեւոր ծրագրեր սոցիալ-տնտեսական, մարդասիրական եւ հասարակական ոլորտներում:
Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերը հետեւողականորեն կամրապնդվեն, որի համար կա անհրաժեշտ ներուժ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ