Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի վրա են ծախսվել ներդրումները

Մարտ 05,2018 18:25

Անցյալ տարի` 2017 թվականին մեր երկրում 856,5 միլիոն դոլարի ներդրում է կատարվել, որից 19 %-ը` վարկային ծրագրերի հաշվին: Մասնավոր հատվածի ներդրումները կազմել են ընդհանուր ներդրումների 68 %-ը: Կառավարության` ներդրումների վերաբերյալ հրապարակած հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ներդրումների ընդամենը 4 %-ն է պետբյուջեի հաշվին, ներդրումների 6 տոկոսն ապահովել են դրամաշնորհային ծրագրերը, 3 %-ը` համայնքային բյուջեից է ներդրվել:

Ամենախոշոր ներդրումը էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանն է բաժին ընկնում` 293 միլիոն 597 հազար դոլար: 12 միլիոն 241 հազար դոլարն ուղղվել է էլեկտրաէներգետիկայի ոլորտին, 251 միլիոն 157 հազար դոլարը` հանքարդյունաբերությանը: Ատոմային էներգետիկայի զարգացման համար էլ ներդրվել է 30 միլիոն 119 հազար դոլար:

Ապա, ներդրումների ծավալով աչքի ընկնողը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է. այս ոլորտներում անցյալ տարի ներդրվել է 175 միլիոն 209 հազար դոլար: Այս գումարներից 105 միլիոն 149 հազար դոլարն ուղղվել է ճանապարհաշինությանը եւ տրանսպորտային ենթակառուցվածքների վերանորոգմանը, հեռահաղորդակցման ոլորտին` 241 հազար դոլար, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ցանցերի վերազինման եւ արդիականացման համար ներդրվել է 69 միլիոն 818 հազար դոլար:

99 միլիոն 87 հազար դոլարի գումար քաղաքաշինության պետական կոմիտեի ենթակայությամբ իրականացվող ծրագրերին է ուղղվել:

Նշյալ գումարով կառուցվում են հյուրանոցներ, բազմաֆունկցիոնալ համալիրներ, բազմաբնակարան շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, մարզադպրոցներ ու քոլեջներ: Այդ գումարից 2 միլիոն 495 հազար դոլարը կուղղվի մշակութային կենտրոնների կառուցմանը:

Անցյալ տարի ամենաքիչ ներդրումները քաղավիացիայի ոլորտում են ներդրվել` 1 միլիոն 340 հազար դոլար: Այս ոլորտում իրականացվող ներդրման միակ ուղղությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններում է:

Պետական գույքի կառավարման վարչության ոլորտ ուղղված ներդրումներն էլ մեծ չեն` 1 միլիոն 949 հազար դոլար: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության բերած ներդրումները 78 միլիոն 927 հազար դոլարի են:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը 58 միլիոն 19 հազար դոլարի է ներդրումային ծրագրեր իրականացրել: Պետական եկամուտների կոմիտեի ոլորտում իրականացրած ներդրումները կազմել են 5 միլիոն 705 հազար դոլար:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասով ներդրումները կազմել են 6 միլիոն 742 հազար դոլար: Այս ողջ գումարն էլ ուղղվել է մարզադահլիճների եւ մարզաառողջարանային համալիրների կառուցմանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031