Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանն իր ծննդյան օրը գալիս էր Եռաբլուր՝ մի երկու բաժակ խմում էին». Արմեն Սարգսյան

Մարտ 05,2018 18:20

«Իր ծննդյան օրը նա գալիս էր Եռաբլուր՝ մի երկու բաժակ խմում էին…նա աշխատում էր չլիներ մարդկանց մեծ զանգվածների մեջ: Իսկ երեկոյան գալիս էր տուն ու մորը ծաղիկներ նվիրում»,-«Եռաբլուրում» այսօր ՀՀ պաշտպանության նախկին նախարար, երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված հիշատակի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝  Արմեն Սարգսյանը:

«Մի քանի ընկերներով էին տանը հավաքվում: Չէր ուզում ծնունդը նշել, անգամ իր տարիքը չէր ուզում հիշել: Այնպես որ, իր ծննդյան օրը սովորականի պես էր անցկացնում: Այդ օրը, ինչպես եւ Նոր տարվա գիշերը, նա ավելի շատ սիրում էր Եռաբլուրում լինել»,-պատմեց նա:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ Հոկտեմբերի 27-ը Հայաստանին  հետ գցեց առաջընթացից. «Ավելի կարգին Հայաստան կլիներ, քան հիմա ունենք, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը: Ավելի բարոյական Հայաստան կլիներ, եթե Վազգենը ողջ լիներ: Թեեւ հիմա մեր երկիրն առաջ է շարժվում, բանակում էլ առաջընթաց եմ տեսնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031