Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր «Երկրապահ կամավորականների» երդմնակալության արարողության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում գնահատականներ հնչեցրեց Պաշտպանության նախկին նախարար, երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի մարտական ճանապարհի մասին:
«Չլիներ մարտի 5-ը, չէինք ունենա Վազգեն Սարգսյան երեւույթը, նրա կերպարը, նրա ահռելի ներդրումը՝ երկրի համար ճակատագրական պահին»,-նկատեց Վիգեն Սարգսյանը:
Նա հավելեց. «Ինչերի՜ կարող էինք հասնել, եթե լիներ Վազգենը, նա այսօր կդառնար 59 տարեկան»: Միջոցառումից հեռանալիս Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցից խուսափեց՝ ասելով. «Ես այստեղ հարցերի չեմ պատասխանի, դրա համար ուրիշ ձեւաչափ կա: Առաջիկայում մամուլի ասուլիս կտամ»: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս խուսափեց հարցերից: «Վռազում եմ, երեխեք ջան, հաջորդ անգամ կպատասխանեմ ձեր հարցերին»,-վստահեցրեց նա ու շտապեց հեռանալ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ