Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դա PR չէր». Արտակ Զաքարյանը՝ Վիգեն Սարգսյանի նախաձեռնած դրամահավաքի մասին

Մարտ 05,2018 17:21

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հ/կ-ների կողմից վիրավոր զինծառայողների համար կազմակերպվող օգնության նախաձեռնությունները երբեմն PR-ի բնույթ են կրում: Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ հունվարին վիրավոր զինծառայողի համար նախաձեռնած դրամահավաքի կոչին, փոխնախարարը նկատեց. «Դա PR չէր: Դա ընդամենը մեկ անհատին աջակցելու օրինակ էր: Դա օրինակ էր, թե ինչպես կարելի է տարբեր մարդկանց խնդիրներին սատար կանգնել, եթե պետական խողովակներով խնդրի լուծում չունենք: Ցավոք, ոչ բոլոր դեպքերում կան պետական խողովակներով նախատեսված լուծումներ»:

Արտակ Զաքարյանը նշեց, որ տվյալ դեպքում ընդառաջ գնալով զինվորի ընտանիքի խնդրանքին, նախաձեռնություն է ցուցաբերվել եւ, ըստ այդմ, աջակցություն կազմակերպվել. «Դա հանրային աջակցության օրինակ էր եւ ուղղված չէր զինված ուժերին: ԶՈՒ առնչությամբ անհրաժեշտ միջոցառումները կազմակերպվում են»:

Արտակ Զաքարյանն ընդգծեց՝ օգնության նախաձեռնությունները ողջունելի են, բայց դրանք ֆետիշացնելը ճիշտ չէ: Հարցին՝ «Շուշան Պետրոսյանին է՞լ է դա վերաբերում», փոխնախարարը պատասխանեց. «Բոլորին է վերաբերում՝ ինձանից սկսած: Շուշան Պետրոսյանը շատ նման նախաձեռնություններ է իրականացնում, մենք էլ ուրախ ենք նման նախաձեռնությունների համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031