Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊՆ դեղաբազայից 40 միլիոն դրամի հափշտակություն կատարողը պաշտոնատար անձ է

Մարտ 05,2018 17:11

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն փաստին, որ օրերս ՊՆ կենտրոնական դեղաբազայում իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով շուրջ 40 միլիոն դրամի հափշտակության դեպք է բացահայտվել: «Մենք առաջին շահագրգիռ կողմն ենք, որպեսզի իրավախախտումները բացահայտվեն, հեղինակներն էլ պատասխանատվության ենթարկվեն: Ցավոք, նման դեպքերը դեռ կան: Լիարժեք չենք կարող ասել, որ բացառված են նման երեւույթները»,-վստահեցրեց Արտակ Զաքարյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ պաշտոնատա՞ր անձի կողմից է չարաշահում եղել: «Ըստ էության, այո՝ պատասխանատու պաշտոնյայի կողմից էր: Մանրամասները չեմ ասում, որովհետեւ քննությունն ընթացքի մեջ է»,-պատասխանեց Արտակ Զաքարյանը:

Նա նշեց, որ չարաշահման հետեւանքով բանակին հասցված վնասը փոխհատուցվելու է. «Նման դեպքերում դատական կարգով ինչը հնարավոր է վերականգնել՝ վերականգնվում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031