Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ N զորամասից յուրացվել է շուրջ 45 մլն. ՀՀ դրամի ապրանքատեսակ. մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի հրամանատարի տեղակալին և պահեստապետին

Մարտ 05,2018 16:52

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ N զորամասից առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպք, պարզվել մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի հրամանատարի տեղակալին և պահեստապետին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի ընթացիկ բավարարման և երկարատև պահպանման բաժնի բժշկական սարքավորումների և տեխնիկայի բաժնից կատարվել են հափշտակություններ։ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակությունների եղանակը, դրանց կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։

Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի պահեստից հափշտակությունները կատարվել են 2015-2017 թվականներին։ Մասնավորապես՝ պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ մտցնելու եղանակով հափշտակվել է ավելի քան 45 մլն. դրամի բժշկական ապրանքատեսականի, դրանց թվում՝ «Հարմոնիկ ուլտրաձայնային էլեկտրադանակի ծայրադիր», «Կավա ֆիլտր»  և «Թանզիվ բժշկական» անվանումներով նյութական միջոցներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հրամանատարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 375-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-375-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հնարավոր այլ չարաշահումները, դրանց կատարմանն այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031