Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանն ո՞վ է, նա ի՞նչ գիտի Արցախից». Մանվել Գրիգորյան

Մարտ 05,2018 16:42

Լրագրողների հետ զրույցում այսօր ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն ուղղեց իր խոսքն այն մասին, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է եւ հստակեցրեց՝ նկատի ունի այն, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է իր փորձով ու վաստակով: «Իսկ Կարեն Կարապետյա՞նը»,-վարչապետի մասին հարցրին լրագրողները: «Կարեն Կարապետյանն ո՞վ է, նա ի՞նչ գիտի Արցախից ու պատերազմից: Լավ վարչապետ է»,-նետեց Մանվել Գրիգորյանը: Ապա վստահեցրեց՝ ինքն անձամբ Սերժ Սարգսյանից բացի, չի ճանաչում մի անձի, որը կկարողանար բանակցել Ադրբեջանի հետ:

«Գուցե հետագայում Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանից էլ, Վազգեն Սարգսյանից էլ լավ իմանա, բայց այս պահին անուն տվեք…ես չեմ տեսնում»,-նշեց Մանվել Գրիգորյանը:

Դառնալով վարչապետի պաշտոնին՝ նա ասաց. «Այսօր Կարեն Կարապետյանն է, վաղը ցանկացած մեկը կարող է լինել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Կրկէսը սկսուել է: Կարկառուն հանրապետականները ամենայն քծնանքով ու շողոքորթութեամբ առաջնորդի գովքը պիտի երգեն 🙂 Շատ մի տանջուէք. բոլորին էլ պարզ է, որ նա՛ է լինելու վարչապետը եւ կարծես ժողովրդի շարքերում ընդդիմացող չկայ: “L’état, C’est Moi” !

    Իսկ առաջնային փաստարկը նրա «անփոխարինելիութեան» առասպել է:

    Բայց վա՛յ այն պետութեանը, որտեղ առաջնորդն անփոխարինելի է: Դա նշանակում է ձախողուած պետութիւն (failed country):

  2. Artur Lazarian says:

    Տեսանիւթը բաց էի թողել: Ասում է. «Սկսեցիք հաւայի խօսալ: Դաւայ»:
    Սիրելի լրագրողներ, «դաւայ» նշանակում է «աչքիցս կորէք»:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031