Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չստացված խնդիրը համարել հաղթանակ՝ սխալ է. Գևորգ Մելքոնյան. «Ա1+»

Մարտ 05,2018 16:31

Հայ -թուրքական արձանագրությունների չեղարկումը Հայաստանի հաղթանակը չէ։ Պատմագետ Գևորգ Մելքոնյանը արտահայտեց այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Նախաձեռնությունը մերն էր հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված և տեսանք, որ չստացվեց։ Չստացված խնդիրը համարել հաղթանակ՝ սխալ է»,- ասաց  Գևորգ Մելքոնյանը։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ չնայած չհաջողվեց հարաբերություններ հաստատել, այնուամենայնիվ այն անհրաժեշտություն է և պետք է հասարակությանը պատրաստել դրան։

«Հայ-թուրքական հարաբերությունները պետք է նորմալանան, լինեն հավանական և բարիդրացիական։ Այս առումով մեծ աշխատանք ունենք անելու։ Կարծում եմ հայ-թուրքական արձանագրությունները, միգուցե այլ ձևով, բայց կրկին կդրվեն շրջանառության մեջ։ Քանի որ, վերջիվերջո, հարևան ժողովուրդները չեն կարող լինել միշտ այս ձևով դիվանագիտական հարաբերությունների մեջ՝ միևնույն ժամանակ տարեկան ունենալով մոտ 300 մլն դոլարի հասնող առևտրաշրջանառություն»,- ասած պատմագետը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031