Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դիլիջանի պետական քոլեջը նորից հայտնվել է քրեական պատմության մեջ

Մարտ 05,2018 16:30

Իրավապահներից տեղեկացանք, որ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է քննվում, որն առնչվում է Դիլիջանի պետական քոլեջին: Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով`պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»):

Հայտնել ենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն Գրետա Թամրազյանի դատավարությունը, որը մեղադրվում է ուսանողների թոշակների գումարները յուրացնելու մեջ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Դիլիջանի պետական քոլեջի լուսանկարը՝ քոլեջի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031