Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կասեր Մանվել Բադալյանն, ըստ Գեւորգ Պետրոսյանի

Մարտ 05,2018 15:57

Այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում տասնյակից ավելի նախագծերում փոփոխությունների շարքում քննարկվում էր նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ինքնանպատակ որակեց փոփոխությունները: «Խնդրում եմ որպես իրոնիա չընդունել, բայց տպավորություն է, որ ինքնանպատակ օրենք ենք ընդունում: Եթե երեկ երեկոյան հարգելի Մանվել Բադալյանին հարցնեիք, թե ի՞նչ կարծիքի եք քաղաքացիական ծառայության համակարգի մասին, վստահ եմ, կասեր՝ ունենք կայացած համակարգ: Հիմա հիմնավորում չկա, թե ինչո՞ւ պետք ընդունենք նոր օրենք: Եթե նույն վերտառությամբ օրենք ենք ընդունում, գոնե տրամաբանությունը, ռազմավարությունը, սկզբունքները փոխվի: Տառացի վերարտադրված է»:

Հիմնական զեկուցող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը այսպես էր ներկայացրել-հիմնավորել. «Այդ համակարգի մեջ ունենք իրար կրկնող կարգավորումներ, այժմ միասնականացնում ենք կարգավորումները`միաժամանակ ապակենտրոնացնելով քաղաքացիական ծառայության կառավարումը»: Ըստ այդ կարգավորումների՝ քաղծառայության մրցույթները, վերապատրաստումներն այլեւս կիրականացնի լիազոր մարմինը, որը պատկանում է վարչապետին: Լիազոր մարմինը կունենա գրասենյակ, որտեղ էլ կտրվեն մեթոդաբանական կարգավորումները:

Օրենքի այս փոփոխությունը փուլերով կկատարվի:

«Հանրային ծառայության օրենքում որոշակի դրույթներ, որոնք վերաբերում են նվերների ընդունման եւ շահերի բախմանը, հայտարարագրերին, փոփոխություններ չենք իրականացրել, որովհետեւ դրանք չեն բխում քաղաքացիական ծառայության օրենքի բնույթից, դրանք ավելի լայն բնույթի են եւ ավելի ուշ կներկայացվեն»,- Վաչե Գաբրիելյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031