«Մի քիչ էլ դժգոհող մարդիկ ենք: Մարդը չի ուզում աշխատել, իշխանություններից է դժգոհում»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր պատասխանելով դիտարկմանը, թե՝ «ՀՀԿ-ականներն անգամ ակնարկում են, որ շուտով Սերժ Սարգսյանն է լինելու երկրի վարչապետ, մինչդեռ ժողովուրդը դժգոհ է նրանից», ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նա հասարակական դժգոհությունը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Ի՞նչ անեն իշխանությունները գյուղում ապրողի համար, եթե նա ունի սեփականաշնորհված հողեր եւ բավականին մեծ հնարավորություններ՝ անասնապահությամբ եւ հողագործությամբ զբաղվելու համար»:
Սուրիկ Խաչատրյանի խոսքով՝ շատ դեպքերում անտեղի են դժգոհությունները. «Գյուղում բոլորի համար պայմանները նույնն են: Մի մասը լավ է ապրում, մյուսը՝ ոչ: Հիմա դա իշխանությունների՞ց է կախված, թե նրանցից, որոնք աշխատել չեն սիրում…Գյուղացին պետք է աշխատել սովորի՝ ոչ թե անասունը մորթի-ծախի, այլ քանակը շատացնի, հող մշակի»:
Ապա լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ձեզ համար էլ է Սերժ Սարգսյանն անփոխարինելի՝ որպես երկրի ղեկավար»: Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, դա կյանքն է ապացուցել: Այս 30 տարիներն ապացուցել են, որ նա, իսկապես, անփոխարինելի է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լիսկայի կարծիքն ու՞մ է հետաքրքիր… Ինչու՞ եք զոռով այդ ,,քաղաքական դիակներին,, արհեստական շնչառություն տալիս ու նրանց մոտ կարծիք ամրապնդում, թե իրենք իրենցից ինչ որ բան են ներկայացնում…