Լրահոս
Օրվա լրահոսը

Գարնանամուտը` ժողովրդական արվեստի շնչով

Մարտ 05,2018 15:22

Ժողովրդական արվեստի կենտրոնում կանանց տոներին ընդառաջ բացվեց ժողովրդական վարպետների ստեղծագործությունների «Կին արվեստ, տոն» ցուցահանդես-վաճառքը: Ներկայացված են 25 ժողովրդական վարպետների աշխատանքները` փայտի գեղարվեստական փորագրություն, արծաթագործություն,ասեղնագործություն, խեցեգործություն, կարպետագործություն և այլ նմուշներ:

Ժողովրդական արվեստի կենտրոնի գիտական քարտուղար Նանե Բագրատունին ասում է. «Մենք փորձում ենք կարևորել ժողովրդական վարպետների աշխատանքները և բարձրացնել հասարակության մոտ այն գիտակցումը, որ ձեռք են բերում արվեստի նմուշներ»:

Նա նկատեց նաև, որ զբոսաշրջության հետ ավելացել է զբոսաշրջիկների հետաքրքրությունը դեպի ժողովրդական արվեստը:

Մարալ Շէօհմէլեանը Սիրիայից է: 3 տարի Հայաստանում է:Նա ներկայացնում է ասեղնագործ աշխատանքներ:

Ասում է. «Քայլել չգիտեի, բայց ասեղը ձեռքիս էր, նստում էի տատիս կողքին ու նայում, թե ինչպես է ասեղնագործում»:

Անահիտ Գրիգորյանն իր աշխատանքներն ընտրել է գունային, գամային և մարդկանց տարբեր նախասիրությունները նկատի ունենալով:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 11-ը:

Սվետա ՊԱՊՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031