Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ամիրխանյանը դիմել է նախագահին

Մարտ 05,2018 15:18

Aravot.am-ը տեղեկացրել էր Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի այն մտահոգության մասին, որ երգչախումբը կարող է փաստի առաջ կանգնել, եթե ճանապարհածախսի գումարի հարցը չլուծվի, եւ Բերկլի համալսարանի դահլիճում նախատեսված համերգը չկայանա, որի մասին արդեն տեղեկատվություն է զետեղված համապատասխան կայքում:

Կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը Aravot.am-ին հայտնեց, որ բարեբախտաբար, իրենց խնդրին լուծում է տրվել:

«2016 թվականից նախապատրաստվում էինք այդ կարեւոր միջոցառմանը, եւ մինչեւ վերջերս ֆինանսավորում չունեինք: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը դիմել էր նախագահ Սերժ Սարգսյանին, խոսել էր համերգի կարեւորության մասին, ու շատ արագ ձեւով արձագանքել էր նախագահը: Երկու օրվա ընթացքում էլ ստացանք ողջ ֆինանսավորումը:

Համերգը նախատեսված է ապրիլի 14-ին: Եթե Ֆինանսավորման հարցն ավելի շուտ լուծվեր, մենք կկարողանայինք նույն ճանապարհածախսով նաեւ Կանադա մեկնել, ինչպես նաեւ մասնակցել Disney Hall-ում ծրագրված համերգին: Շատ ուրախ ենք, ու, այնուամենայնիվ, գոնե այդ կարեւոր համերգը բաց չենք թողնում: Այն մեզ համար նոր ճանապարհներ է բացելու»,-ասաց Կամերային երգչախմբի տնօրենը:

Նաեւ հիշեցրեց, որ ամենամյա երաժշտական այդ փառատոնին ելույթներ են ունեցել աշխարհահռչակ այնպիսի երաժիշտներ ու խմբեր, որոնց թվում են Մացուեւը, Գերգիեւը եւ այլք, իսկ Հայաստանի պետական կամերային երգչախումբը Հայաստանից հրավիրված առաջին խումբն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031