Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում. Երրորդ երեխայի ծննդյան նպաստի չափում կամ վճարման կարգում որևէ փոփոխություն չի եղել

Մարտ 05,2018 15:10

Երրորդ երեխայի ծննդյան դեպքում 2014 թվականից սկսած վճարվում է 1 մլն դրամ և այս նպաստի չափում կամ վճարման կարգում որևէ փոփոխություն չի եղել:

Ինչ վերաբերում է պետական աջակցության հաշվին փոխանցելու միջոցով վճարվող ընտանեկան դրամագլխի միջոցներից ամսական 25000-ական դրամ բանկային փոխանցումներ կատարելուն, ապա  ներկայումս շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման դեպքում 2018 թվականի համար վճարումները կսկսվեն սահմանված կարգով:

Նշեմ նաև, որ 2017թ.  համար ընդունված որոշումը գործել է մինչև 2017թ. դեկտեմբերի  31-ը,  այսինքն` յուրաքանչյուր տարվա համար ընդունվում է առանձին որոշում:

Անուշ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ

Լուսանկարը՝ Հայկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031