ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 60-70 մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն