Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ հրապարակեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի դատավճիռը, որով վերջինս մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ երիտասարդ ռեժիսոր Մուշեղ Մխիթարյանը դատարանում իրեն մեղավոր չէր ճանաչել, իսկ նրա շահերի պաշտպանը պնդել էր, որ Անի Մաջնունյանի սպանության գործում մի քանի անձինք են ներգրավված եղել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ