Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե վիզա» ծրագրերը Եվրոպայում խոշոր կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում

Մարտ 05,2018 14:24

Բեռլին/Բրյուսել մարտի 5, 2018 թ. — Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծն (OCCRP) այսօր հետաքննությունների շարք է հրապարակել, որում մանրամասն անդրադարձել է ներդրումների դիմաց քաղաքացիության և կացության վիզաների ձեռքբերման՝ «Ոսկե վիզա» անվամբ հայտնի ծրագրերին:

Վերջիններս խոցելի են չարաշահումների նկատմամբ և թուլացնում են կոռուպցիայի դեմ պայքարը Եվրամիությունում ու հարևան երկրներում: Հրապարակված պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես են եվրոպական երկրները արտասահմանյան ներդրողներին վաճառում մուտքի հնարավորություն Շենգենյան վիզայի տարածք, անգամ  ԵՄ քաղաքացիություն՝ պատշաճ չուսումնասիրելով ընկերությունների թափանցիկությունը և չստուգելով ֆինանսական վիճակի վստահելիությունը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) կոչ է անում ԵՄ-ին մանրազնին մշտադիտարկել այդ ծրագրերն ու քայլեր ձեռնարկել՝ պահպանելու եվրոպական սահմանների տարածքային ամբողջականությունը  կոռուպցիոներներից և նրանց դրամական միջոցներից:

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի լրագրողները հետաքննել են ԵՄ անդամ ութ երկրների` Ավստրիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Մալթայի և Պորտուգալիայի, ինչպես նաև  Հայաստանի ու Չեռնոգորիայի «Ոսկե վիզա» ծրագրերը:

«Ակնհայտ է, որ ընկերությունների իրավաբանական աուդիտը որոշ ԵՄ երկրներում, ինչպես օրինակ՝ Հունգարիայում ու Պորտուգալիայում, մանրազնին կերպով չի իրականացվել», – ասել է  ԹԻ ջատագովության տնօրեն Կեյսի Կելսոն: «Քաղաքացիությունն ու կացությունը ամենաարժեքավոր առավելություններից են, որ որևէ երկիր կարող է առաջարկել, բայց ԵՄ անդամ երկրներն անգամ նվազագույն ստուգում չեն անցկացրել, ինչը բանկերը ենթադրաբար պետք է արած լինեին մեծ հարստություն ունեցող իրենց հաճախորդների նկատմամբ»:

ԵՄ բոլոր ութ երկրների ծրագրերը «Ոսկե վիզա» ստացողներին ապահովում են գաղտնիությամբ: Իրական սեփականատերերի հարստության  սկզբնաղբյուրները բավարար չափով ուսումնասիրված չեն, և հանրությունը մանրամասնորեն տեղյակ չէ ներդրումներից, և թե ով է վերջին հաշվով շահում դրանցից: Հանրության կամ լրատվամիջոցների վերահսկողության բացակայության պայմաններում, «Ոսկե վիզա» ծրագրերը հնարավորություն են ստեղծում, որ ներկա և նախկին պաշտոնյաները խուսափեն դատական հետապնդումից և ապօրինի ֆինանսները տեղափոխեն սահմաններից անդին:

Համաձայն Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի բացահայտումների՝ Չեռնոգորիան, որը ներկայումս բանակցում է ԵՄ անդամակցման համար, քաղաքացիություն է շնորհում այն անհատներին, որոնց մեղադրանք է ներկայացված իրավասության այլ տարածքներում, ինչպես օրինակ՝ Թայլանդի նախագահին և Պաղեստինի նախկին անվտանգության նախարարին, որոնք մեղադրվում են համապատասխանաբար կոռուպցիայի և յուրացման մեջ:

«Առանձնապես հատկանշական է Հունգարիայի դեպքը, քանի որ, ինչպես պարզվում է, «Ոսկե վիզայից» ստացված շահույթից ոչ թե երկիրն է շահել, այլ ավելի շուտ անհայտ անձինք, ում գրպանում շահույթը հայտնվել է այնպիսի ընկերությունների միջոցով, որոնցից բոլորը, բացի մեկից, գտնվում են օֆշորային հարկային ապաստարանում ու առևտուր են  կատարում Հունգարիայի «Ոսկե վիզա» արժեթղթերով»,- ասել է Միկլոշ Լիգետին, ով Թրանսփարենսի Ինթերնեշնլի Հունգարիայի ներկայացուցչության իրավաբանական գործերի բաժնի ղեկավարն է:

Սույն ծրագրերի շրջանակում ԵՄ քաղաքացիություն են ստացել «Կրեմլյան ցուցակի» անձինք, որոնք մտերիմ են համարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի (Մալթա) և Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի դուստր Տատյանա Ելցինի (Ավստրիա) հետ: Իսկ Անգոլայում իշխող վերնախավի մի շարք անդամներ կարող էին որակավորված լինել ծրագրի համար Պորտուգալիայում իրենց կատարած անշարժ գույքի առևտրի միջոցով:

«Անշարժ գույքի միջոցով փողերի լվացումը նոր երևույթ չէ, բայց «Ոսկե վիզայի» ծրագիրը դյուրացնում է այն երկրաչափական պրոգրեսիայով», — զգուշացրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Պորտուգալիայի ներկայացուցչության փոխնախագահ Սյուզանա Կորոադոն:

Եվրախորհրդարանը դեռևս 2014թ. հունվարին  զգուշացրել է «Ոսկե վիզայի» ծրագրերի մասին իր՝ ԵՄ քաղաքացիության վաճառքի հանման մասին համատեղ բանաձևում: Եվրահանձնաժողովը պետք է հաշվետվություն հրապարակի, որում կներառվեն «Ոսկե վիզայի» ծրագրերի բացահայտումներն այս տարեվերջին: Համաձայն հակակոռուպցիոն խմբի՝ Հանձնաժողովը պետք է զգուշանա այսօրվա բացահայտումներից և ապահովի, որ պատշաճ վերահսկողություն իրականացվի, եթե այս ծրագրերը շարունակվեն:
Թրանսփարենսի Ինթերնեշնլը Գլոբալ հակակոռուպցիոն կոնսորցիումի անդամ է,  որը միավորում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման ծրագրի նախաձեռնությունը և ԹԻ միջազգային հակակոռուպցիոն շարժման ջատագովությունը, և կոռուպցիայի դեմ միջազգային պայքարը հզորացնելու նորարարական գործընկերություն է:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ քարտուղարության և Թրանսփարենսի Ինթերնեշնլ ԵՄ ներկայացուցչության համատեղ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031