Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ընտրություններին սպուտնիկով մեզ գտնում են»

Մարտ 05,2018 15:30

«Այս ընթացքում քանի վարչապետ է փոխվել, բոլորն իրենց տներում, պալատներում տաք-տաք նստած են, իսկ մենք 12 տարի է՝ փողոցներում ենք: Բաղրամյան 26-ից ուղարկում են կառավարություն, այնտեղից էլ` Տարոն Մարգարյանի մոտ, այսպես 12 տարի: Ո՛չ վարձի գումար են տալիս, ո՛չ մտածում` այս մարդիկ ինչպե՞ս են ապրում: Առանց ամաչելու նայում են աչքներիս մեջ ու ասում` պիտի սպասեք, բայց ինչքա՞ն, մեր բնակիչների մի մասը դարդից մահացել է, մյուսներն էլ վարկ են վերցնում, որ տան վարձ տան:

Բայց չէ՞ որ պետության կարիքներից ելնելով են մեր տներն իրացրել, պետությանը վստահելով ենք մենք մեր տներից դուրս եկել: Եթե իմ շահերը պետությունը չի պահում, ինչո՞ւ է ասում` պետության կարիքների համար: Պետությունն այդ ի՞նչ կարիքի մեջ էր, որ այսքան մարդու սարքեց բոմժ: Ուրեմն մեզ համար առաջին խուլիգանը պետությունն է, հետո նոր` կառուցապատողը: Մարդիկ այստեղից բանակ են գնացել, ամուսնացել, այստեղ ապրել, հիմա դարձել են թափառական: Բայց ընտրություններին
սպուտնիկով մեզ գտնում են, որովհետեւ իրանց շահերն են»,- մատնացույց անելով իրենց նախկին տարածքը՝ «Առավոտի» հետ զրույցում ասում են Եկմալյան 6, 8, 14, 12 եւ տասնյակ այլ հասցեների բնակիչները, որոնց տներն իրացվել են հանուն պետության գերակա շահի, սակայն կառուցապատող Գագիկ Պապոյանը, որն այժմ դատապարտված է խարդախության մեղադրանքով, այդպես էլ նրանց բնակարանով չի ապահովել:

 

Մանրամասները՝ 

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ-ի

«Առավոտ»

03.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031