Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ ենք պետական ֆունկցիաների փոխանցմանը մասնավոր ընկերություններին

Մարտ 05,2018 14:00

Նախարար Լ.Ալթունյանը մեծացրեց իր բաժնետոմսերի գինը ժողովրդի հաշվին՝
փոխանցելով սոցփաթեթների տրամադրումը մասնավոր ապահովագրական ընկերություններին:

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի նախաձեռնությամբ սոցփաթեթները 2017 թվականի հոկտեմբերի 1-ից տրամադրում են ապահովագրական ընկերությունները, որոնք, ինչպես հայտնի է, ապրում են ժողովրդի հաշվին: Դրանց թվում էր «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որը ժամանակին ղեկավարում էր հենց ինքը՝ Լ. Ալթունյանը: Իսկ հիմա առողջապահության նախարար Լ. Ալթունյանին պատկանում է «Ինգո-Արմենիա» բաժնետոմսերի 25 տոկոսը (ինչպես դա ինքն անձամբ ասաց), այսինքն՝ ներկայումս նա շարունակում է մասամբ լինել այս ընկերության սեփականատերը:
Մի շարք կազմակերպություններ ՀՀ վարչապետին դիմեցինք երրորդ բաց նամակով. «Ակնհայտ է, որ տվյալ 27.07.2017թ. N 915-Ն կառավարության որոշումը սոցփաթեթների վերաբերյալ, որի նախաձեռնողը Լ. Ալթունյանն է, մեծացնում է նրան պատկանող բաժնետոմսերի գինը, հետեւաբար, իրեն անձամբ ձեռնտու է: Դա կոչվում է շահերի բախում: Մենք գտնում ենք, որ դրանով Լ. Ալթունյանը օգտագործում է, չարաշահում է իր պաշտոնեական դիրքը՝ նախարարի աթոռը, ժողովրդի հաշվին շահույթ ստանալու համար: Արդյոք Դուք համամիտ չե՞ք մեզ հետ:

Հետեւաբար, մենք ակնկալում ենք Ձեր հանձնարարականը պատկան մարմիններին` որպեսզի կատարվի համապատասխան հետաքննություն, եւ ստուգվեն մեր ներկայացրած փաստերը»: Նամակում շեշտել էինք, որ դեմ ենք պետական ֆունկցիաների փոխանցմանը մասնավոր ընկերություններին, որոնք դրանից շահույթ են ունենալու ժողովրդի հաշվին: Դա խախտում է ՀՀ Սահմանադրությունը, խախտում է մարդու իրավունքները եւ ստեղծում է հսկայական կոռուպցիոն ռիսկեր: Պետք է որպես հակակոռուպցիոն միջոց արգելել պետական ֆունկցիաների փոխանցումը մասնավոր ընկերություններին եւ արգելել բիզնեսմեններին եւ հատկապես ապահովագրական ընկերությունների սեփականատերերին լինել պետական գործիչներ:

Նշենք նաեւ, որ կառավարությունը շարունակում է խուսափել էլեկտրոնային բժշկական քարտերի գաղտնի նպատակների, անուղղելի կոռուպցիոն ռիսկերի եւ վտանգների մասին մեր հարցերին պատասխանելուց: Այն, որ նախարարները շրջանցել են հատկապես դոնորներին եւ այլախոհներին հայտնաբերելու ու սպանելու մասին եւ Հայաստանը դեֆոլտի հասցնելու ռեֆորմների միջոցով, մենք բարձրաձայնել ենք «Առավոտ» օրաթերթում՝ «Հակասահմանադրական էլեկտրոնային բժշկական քարտերի գաղտնի իմաստը, վտանգներն ու կոռուպցիոն ռիսկերը» հոդվածում: Նախարար Լ.Ալթունյանը շրջանցում է նաեւ մեր հարցերը էլեկտրոնային բժշկական քարտերի բազայի համակարգչային անվտանգությունն ապահովելու անհնարինության մասին։ Ինչպես մենք նշել էինք, ամենակարեւոր համակարգչային ծրագրերը եւ օպերացիոն համակարգերը, նախնական համակարգչային կոդերը ամերիկյան հատուկ ծառայությունների հսկողության տակ են հենց ստեղծվելու պահից եւ հատուկ գրվել են այնպես, որպեսզի ցանկացած պահի իրենք կարողանան ներթափանցել ցանկացած համակարգիչ: Զանգվածային գողությունը կարող է լինել նաեւ դավաճանության արդյունքում: Հակառակ Լ.Ալթունյանի պնդումներին, որ նախագծի նպատակը իբր բժշկական սխալները նվազեցնելն է, բժշկական սխալների թիվը էլեկտրոնային բժշկական քարտերի նախագծի պատճառով միայն աճելու է:

Նոր սխալներ առաջանալու են եւ համակարգչային սխալների պատճառով, եւ քանի որ այս նախագծով բժիշկներին ծանրաբեռնելու են լրացուցիչ անիմաստ աշխատանքով, եւ ուրեմն նրանք ավելի քիչ ժամանակ կհատկացնեն հիվանդներին: Զանգվածային սխալները կարող են առաջանալ նաեւ հակերների գրոհի պատճառով: Դա կարող են անել որպես դիվերսիա նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը: Հակառակ Լ.Ալթունյանի պնդումներին, քաղաքացիների ծախսերը աճելու են, քանի որ այս նախագիծը պետբյուջեի համար մեծ բեռ է, դրա համար վարկեր են վերցվելու: Նման նախագծերի պատճառով առաջանալու է դեֆոլտ, մեր ժողովրդին ստիպելու են վճարել տոկոսներ՝ այս նախագծի համար վերցված վարկերի համար: Նաեւ քաղաքացուն ստիպողաբար ստիպում են գնել նույնականացման քարտ, ինչը բազմաթիվ առումներով մարդու իրավունքների խախտում է, հակասում է քաղաքացիների կրոնական համոզմունքներին եւ շատ վտանգավոր է: Վարչապետի ուշադրությունն էինք հրավիրել, որ քաղաքացիների նոր ծախսերը առաջանում են վերոհիշյալ N 915-Ն որոշման պատճառով: Եթե N 915-Ն որոշումից առաջ քաղաքացին վճարում էր պետությանը հարկերով գումար X, որպեսզի հիվանդության դեպքում պետությունը տրամադրի իրեն սոցփաթեթ, N 915-Ն որոշման պատճառով ինքը վճարելու է X+Y, որտեղ Y-ը դա ապահովագրական ընկերությունների շահույթ է:

Բժշկական, անձնական, ընտանեական գաղտնիք հանդիսացող տվյալների գողության շնորհիվ հակերային գրոհի արդյունքում կամ պետական դավաճանության դեպքում կարող է առաջանալ նոր ծախսեր փաստաբանին վճարելու համար: Որպես հետեւանք քաղաքացին կարող է կորցնել աշխատատեղը, փողը, կարեւոր կապերը, հարգանքը եւ այլն: Մեր «Բաց նամակներում» մենք նաեւ տվել ենք ՀՀ վարչապետին՝ Կ. Կարապետյանին հարց. «Ճիշտ չէ արդյոք, որ այս անուղղելի բացասական կողմեր ունեցող նախագիծը պետք է կասեցնել»: Եվ մենք կոչ ենք արել չեղյալ համարել կառավարության 27.07.2017թ. N 915-ն հակասահմանադրական որոշումը, որը ձեռնտու է անձամբ Լ.Ալթունյանին, որի հեղինակը հենց ինքն էր:

Մեր «Բաց նամակների» հարց -փաստարկներից յուրաքանչյուրն առանձին բավարար հիմք էր, որպեսզի կասեցվեր այս հակասահմանադրական N 915 որոշումը, նույնականացման քարտերի եւ էլեկտրոնային բժշկական քարտերի ապօրինի նախագծերը:

 

Ա. ՌՈՒԲԵՆ

«Առավոտ»

03.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031