Մարտի 5-ին, ժամը 10։00-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գյուղապետարանի աշխատակցից տեղեկություն է ստացվել, որ գյուղում քամու հետևանքով տանիք է վնասվել։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ս. թ. մարտի 4-ին ժամը 17:00-ի սահմաններում տեղի ունեցած քամու հետևանքով վնասվել է 4-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի և հացատան թիթեղյա ընդհանուր տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 84 քմ):
ԱԻՆ հաղորդագրություն