Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը լրագրողների խնդրանքով անդրադառնալով Իլհամ Ալիեւի` Երեւանն ու Զանգեզուրը վերադարձնելու մասին հայտարարությանը եւ միջազգային հանրության արձագանքին` նշեց. «Լսել եմ, տեղյակ եմ այդ հայտարարությանը, որին հետեւել է Ֆրանսիական պաշտոնական կողմի հայտարարությունը:
Ֆրանսիան այդ հայտարարության վերաբերյալ հստակ իր կարծիքը հայտնել է, որը միանշանակ է եւ երկդիմի չէ: Ձեզ խորհուրդ կտամ հղում կատարել Ֆրանսիայի այդ առիթով արված հայտարարությանը, որտեղ Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարությունը, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները` տեսանյութում քիչ անց: