Լրահոս
Օրվա լրահոսը

Վառոդի հոտը չիմացող «աչկարիկի» տեղ էր դրել. Արմեն Դարբինյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Մարտ 05,2018 13:15

Վազգենի ծննդյան օրն է այսօր… բոցավառ մի մարդու, ուղնուծուծով Հայ, ամբողջովին ազգային, բնույթով՝ պետական, ոգով՝ խենթ ու խելառ… Ոչ մի կեղծ արտահայտություն դեմքին կամ մտքերում. եթե սիրում ու ընդունում էր՝ ապա ամբողջությամբ, սրտի խորքում, եթե չէր ընդունում՝ բռնկվում էր անմիջապես, ու նորից՝ անկեղծության ամենախորը աստիճանի…

Մեծ կասկածով ընդունեց ինձ պետական համակարգում՝ վառոդի հոտը չիմացող «աչկարիկի» տեղ էր դրել… Ամեն ինչ փոխվեց, երբ միասին գնացինք կրակելու… հետո ֆուտբոլն էր… հետո Բաշ-Ապարանի անձրևն ու ցեխը 1998-ի մայիսի 28-ին. բառիս բուն իմաստով լողացանք այդ օրը ցեխաջրում միասին…

Թերահավատությունից՝ Եղբայրություն, սա է եղել մեր համատեղ ընթացքը… Երկուսիս համար էլ հոգեբանորեն ամենածանրը, իհարկե, Վարչապետության փոխանցումն էր և Վազգենի՝ «Ուզում եմ, որ միասին լինենք»-ը… ես հակաճառում էի ու չէի համաձայնում… արդյունքում իմ՝ Իր կառավարության կազմում հայտնվելու մասին իմացա «Հայլուր»-ից… հետո «Երազ իմ երկիր, Հայաստանն» էր, որ երգում էինք զուգերգով… շաաատ անգամներ… Շատ է պակասում Վազգենի Շիտակությունը այսօր մեզ… ամենուրեք… ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԵՂԲԱՅՐ ԻՄ:

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՀՀ նախկին վարչապետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel says:

    1998-ի մայիսի 28-ին. որ էդքան թրջվիք
    ինչ է Վազգենը հարություն էր առել?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031