Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ե՞րբ Նիկոլ Փաշինյանը կերաշխավորի իշխանափոխությունը

Մարտ 05,2018 12:41

Եթե այժմ լինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որ եղել է 2008 թվականի փետրվարին, ապա Նիկոլ Փաշինյանը երաշխավորում է, որ դա կավարտվի իշխանափոխությամբ: Այսօր այդ մասին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը`խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:

Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ «Ելք»-ի պայքարին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խմբակցությունում քննարկումները դեռ շարունակվում են, բայց շուտով որոշումները կկայացվեն: Ժամկետներն են սեղմ:

Նիկոլ Փաշինյանը կասկած չունի`ՀՀԿ-ն առաջադրելու է հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նա ահազանգում է`ՀՀԿ-ում «խաղեր են» տվել եւ վարչապետի ընտրության ժամկետներն են տեղափոխել` մայիսի 2-ից ապրիլի 17:

Վաղը՝ խորհրդարանի արտահերթ նիստում, մի քանի նախագծեր են քննարկվելու`երկրորդ ընթերցմամբ: Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, այդ փոփոխությունը «սղղացրել» են երկրորդ ընթերցմամբ: «Վաղվա արտահերթի օրակարգը եթե նայեք`կտեսնեք, որ Հայաստանում ներդրվում է վարչապետական դիկտատուրա»,- ասաց նա` հավաստիացնելով, որ դա արվում է հենց Սերժ Սարգսյանի համար:

«Ապրիլի 9-16-ը Սերժ Սարգսյանը ՀՀ պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու, առնվազն այդ ժամանակաշրջանում… մեր որեւէ հնարավոր գործողություն կարող է հիմնված լինել ժողովրդի կամարտահայտման վրա, եթե դա լինի, այդ պարագայում շատ կարճ ժամանակ է պետք՝ այդ կամարտահայտումն իրականություն դարձնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով`եթե կարճ ժամանակում կարողանան մոբիլիզացիա ապահովել, ամեն ինչ կստացվի, եթե`ոչ, ուրեմն`չի ստացվի:

Երբ սկսվի իշխանափոխության գործընթաց, բանախոսի պնդմամբ, այն պետք է կատարվի մեկ շաբաթվա ընթացքում:

Լրագրողները հետաքրքրվեցին` կկարողանա՞ն կարճ ժամանակում մոբիլիզացիա ապահովել: «Եթե կկարողանանք, կկարողանանք, եթե ոչ, կպարզվի, որ չենք կարող: Ես ասում եմ, որ իշխանության տերը ժողովուրդն է, եթե մենք որոշումների կայացման արդյունքում կունենանք այնպիսի հրապարակ, որ թույլ կտա ասել, որ դա պատվիրակված հրապարակ է՝ ժողովրդի կողմից իշխանափոխության համար, ինձ դա թույլ կտա ասել: Եթե այս խնդիրը չի հուզում հասարակությանը, մենք կարձանագրենք ստատուս քվո»,- եղավ պատասխանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031