«Եթե տիրապետեմ նրան, ինչին տիրապետում եմ, միեւնույն է, չեմ բարձրաձայնի»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որքանով են հնարավոր Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ, ասաց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Երեւանը եւ Զանգեզուրը վերադարձնելու մասին հայտարարությանը, Մովսես Հակոբյանը հեգնեց. «Ադրբեջանը 92 թվականից ուզում է Շուշիում թեյ խմել, Սեւանում ջուկ որսալ: Նման հայտարարությունները լուրջ փոփոխություններ չեն կարող ենթադրել»:
Մովսես Հակոբյանը նշեց, որ հայկական բանակը միշտ էլ պատրաստ է: Հստակեցնող հարցին՝ արդյոք մեր բանակը կարո՞ղ է դիմակայել ապրիլյան քառօրյայի պես ոտնձգության, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Մեր բանակը դրա համար է ստեղծված»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ