Լրահոս
2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը(https://www.tiktok.com/@09_parfum/video/7449331303104728327?_t=8sJuU8mUwlj&_r=1): Հուշարձանը կառուցվել էր 1965-1966 թվականներին՝ գյուղի կենտրոնում: Հաթերք գյուղից Հայրենական պատերազմին մասնակցել է 400 մարտիկ, որոնցից 195 զոհվել են (Բալայան 2020, 314): Հուշարձանն իրենից ներկայացնում էր աղբյուր-հուշակոթող, որի վրա արձանագրված են եղել զոհված հաթերքցիների անուն ազգանունները (նկ. 1): Հուշարձանը որոշակիորեն տուժել էր նաև Արցախյան առաջին պատերազմի տարիներին. նրա վրա անզեն աչքով էլ երևում են ինքնաձիգով կրակահերթի հետքերը: Մեր արձագանքը Արցախի Հաթերքի շրջանի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Հուշարձանին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հարկ է հավելել, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականության ուղղություններից է և 2020 թվականի պատերազմից ի վեր, արդեն իսկ ոչնչացվել են Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/հադրութի-ազատամարտիկների-հուշարձանի/), Շուշիի Արցախյան ազատամարտի և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը (https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-հայոց-ցեղասպանության-զոհեր/)։ Բացի այդ, Հադրութի Ազոխ գյուղում ավերվել են երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (https://monumentwatch.org/en/alerts/destruction-of-the-memorial-complex-in-azokh-village-of-hadrut/)։ Գրականություն Բալայան 2020 – Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուվագծեր, Երևան:
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ջրի ձևը», Մակդորմանդ և Օլդմենդ. «Օսկար 2018»-ը ամփոփվել է

Մարտ 05,2018 11:35

Լոս Անջելեսում ամփոփվել են 90-րդ «Օսկար» կինոմրցանակաբաշխության արդյունքները: Միջոցառումը երկրորդ տարին արդեն վարել է շոումեն Ջիմմի Քիմելը:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո Դել Տորոյի «Ջրի ձևը» ֆենթըզի-մելոդրաման համր կնոջ և մարդ-ամֆիբիայի սիրո մասին:

https://www.youtube.com/watch?v=-n5E0E3jGR8

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին նաև «Կոչիր ինձ իմ անունով» (Լուկա Գուադանինո), «Մութ ժամանակներ» (Ջո Ռայթ), «Դյունքըրք» (Քրիստոֆեր Նոլան), «Դու՛րս» (Ջորդան Փիլ), «Լեդի բըրդ» (Գրետա Գերվիգ), «Տեսիլքային թել» (Փոլ Թոմաս Անդերսոն), «Գաղտնի գործ» (Սթիվեն Սպիլբերգ) և «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» (Մարտին Մակդոնախ) ֆիլմերը: Հենց վերջինս էլ, ըստ բուքմեյքերների, համարվում էր հաղթանակի գլխավոր թեկնածու:

«Ջրի ձևը» ներկայացված է եղել ռեկորդային՝ 13 անվանակարգերում՝ հաղթելով դրանցից 4-ում: Մասնավորապես, կինոքննադատները բարձր են գնահատել ֆիլմի երաժշտությունը և նկարիչ-բեմադրողի աշխատանքը, իսկ Գիլերմո Դել Տորոն ճանաչվել է լավագույն ռեժիսոր:

«Ցանկանում եմ այս մրցանակը նվիրել բոլոր սկսնակ ռեժիսորներին: Երբ փոքրիկ երեխա էի և ապրում էի Մեքսիկայում, պաշտում էի արտասահմանյան ֆիլմերը: Ես մտածում էի, որ սա երբեք տեղի չի ունենա: Բայց ամեն ինչ հնարավոր է»,- ասել է մեքսիկացի ռեժիսորը՝ ընդունելով մրցանակը հոլիվուդյան դերասաններ Ուրեն Բիթթիից և Ֆեյ Դանաուեյից:

Լավագույն դերասան է ճանաչվել Գերի Օլդմանը, որը «Մութ ժամանակներ» ֆիլմում մարմնավորում էր Ուինսթոն Չերչիլին: Սա բրիտանացի դերասանի առաջին Օսկարն է: Նույն անվանակարգում Օլդմենի հետ մրցակցում էին Դենիել Դեյ-Լյուիսը («Տեսիլքային կապ»), Դենզել Վաշինգթոնը («Ռոման Իզրաէլ, Esq.»), Դենիել Կալույան («Դու՛րս») և Թիմոթի Շալամեն («Կոչիր ինձ իմ անունով»):

«Կինոն ուժ է, որն ինձ դեռ երեխա ժամանակ գրավել է, երբ ապրում էին Լոնդոնի հարավում, և ինձ հույս է նվիրել»,- մրցանակը ստանալիս ասել է Օլդմենը: Արձանիկի նրան հանձնել են դերասանուհիներ Հելեն Միրենը և Ջեյն Ֆոնդան:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս Մակդորմանդը «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում խաղացած դերի համար: Նույն անվանակարգում ներկայացված էին նաև Սալլի Հոքինսը («Ջրի ձևը»), Մարգո Ռոբբին («Թոնին ընդդեմ բոլորի»), Սիրշա Ռոնանը («Լեդի Բըրդ») և Մերիլ Սթրիփը («Գաղտնի գործ»):

Մակդորմանդին մրցանակը հանձնել են դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսը և Ջոդի Ֆոսթերը: Իր առաջին Օսկարը Մակդորմանդը ստացել էր 21 տարի առաջ՝ «Ֆարգո»-ում մարմնավորած դերի համար:

«Եթե ես ընկնեմ, դուք ինձ բարձրացրեք, խնդրում եմ, որովհետև ես պետք է ձեզ կարևոր մի բան ասեմ,- կյանքում հավասարության մասին ելույթով է սկսել Մակդորմանդը:- Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մարտին Մակդոնախին այն բանի համար, ինչ նա արել է: Մենք պարզապես խուլիգանների ու անարխիստների ավազակախումբ ենք, բայց մենք կարող ենք մեզ լավ պահել»,- ասել է Մակդորմանդը:

«Իմ շուրջ այսօր բազմաթիվ կանայք կան՝ ռեժիսորներ, սցենարիստներ, կինեմատոգրաֆիսներ, դիզայներներ, երգահաններ,- շարունակել է դերասանուհին:- Ձեր շուրջը նայեք, որովհետև մենք բոլորս պատմելու բան ունենք: Ես ձեզ համար ունեմ երկու բառ՝ inclusion rider»:

Դերասանուհու վերջին արտահայտությունը, դատելով համացանցի օգտատերերի արձագանքից, անհասկանալի է մնացել շատերի համար. խոսքը այն պարտավորությունների մասին է, որ ստանձնում է նկարահանող խումբը՝ թիմը հավաքել համապատասխան ռասսայական և գենդերային հավասարության:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել Սեմ Ռոքուելը «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում ոստիկանին մարմնավորելու համար: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Էլիսոն Ջեննին («Ես, Թոնյա»):

Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել չիլիացի ռեժիսոր Սեբաստիան Լելիոյի «Ֆանտաստիկ կինը» ֆիլմը: Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսիրություն» ֆիլմը մնացել է առանց մրցանակի:

Լավագույն փաստագրական ֆիլմ անվանակարգում հաղթել է ռուսական սպորտում դոպինգային սկանդալի մասին պատմող «Իկար» ֆիլմը:

Քրիստոֆեր Նոլանի «Դյունքըրք» ֆիլմը հաղթել է լավագույն ձայնային մոնտաժ և լավագույն ձայն անվանակարգերում:

Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում հաղթել է «Կոկոյի գաղտնիքը»:

Լավագույն գրիմի և սանրվածքի համար մրցանակ է ստացել «Մութ ժամանակները»՝ Գերի Օլդմանին Չերչիլի «վերափոխելու» համար:

Հագուստի լավագույն դիզայնի համար գնահատվել է «Տեսիլքային կապ» ֆիլմը՝ 1950-ականների բրիտանացի դիզայների մասին:

Լավագույն ադապտացված սցենար՝ «Կոչիր ինձ իմ անունով»:

Լավագույն անիմացիոն կարճամետրաժ՝ «Թանկագին բասկետբոլ»

Լավագույն վիզուալ էֆեկտներ «Սայրի վրայով վազողը. 2049»

Օպերատորի լավագույն աշխատանք՝ Ռոջեր Դիքինսը («Սայրի վրայով վազողը. 2049»):

Լավագույն օրիգինալ սցենար՝ «Դու՛րս»

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031