Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեծ գործ «Գառնի-Երասխավան» ջրատարի վրա

Մարտ 05,2018 10:57

Արտաշատ եւ Արարատ քաղաքներ, Վեդի՝ մասնակի, մի քանի տասնյակ այլ բնակավայրեր. դժվար է գերագնահատել «Գառնի-Երասխավան» մայր ջրատարի նշանակությունը Արարատի մարզի համար: Վերջինիս սպառողներն իրենց անհրաժեշտ ջրի մոտ 80 տոկոսը ստանում են այս խողովակաշարով: Բնական պետք է համարել, որ շահագործողի՝ Վեոլիա ջրի «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության ուշադրությունը ջրատարին համապատասխան է վերջինիս կարեւորությանը:
Ջրատարը «երիտասարդ» չես անվանի: Ուրեմն՝ խնդիրների պակաս չկա, մասամբ դրա ֆիզիկական մաշվածությամբ պայմանավորված, մասամբ էլ՝ նախկին ջրամատակարարից ժառանգած թերություններով: Անցյալ տարի շատ բան արվեց այստեղ, ու դրա շնորհիվ էր, որ չնայած ամռան աննախադեպ շոգերին ու դրանց տեւողությանը, հնարավոր եղավ սպասարկման տարածքում ապահովել ընդհանուր առմամբ կայուն ջրամատակարարում: Սակայն անելու գործ դեռ շատ կա: Մինչդեռ առջեւում մեզ սպասում է նորից շոգ ամառ, հետեւաբար՝ ջրի սպառման ծավալների կտրուկ աճ: Դրա համար էլ, ելնելով 2017թ. փորձից, «Արեւելքը» գնաց դժվարություններին ընդառաջ:

Մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներից հետո, Վեոլիա ջուրը խողովակաշարի 9 հատվածներում միաժամանակ ձեռնամուխ եղավ 3 խումբ աշխատանքների իրականացմանը: Անելիքը շատ-շատ էր, բայց կազմակերպվածությունն իր դերը կատարեց: Ձեռք-ձեռքի էին տվել կապալառու «Էմօշին» ՍՊԸ-ն ու «Արեւելք» տնօրինության «Արտաշատ» տեղամասը, որին օգնության էին եկել տեխնիկա ու մասնագետներ Երեւանից, Մասիսից ու Արարատից: Դրա համար էլ երկու շաբաթում հնարավոր եղավ խնդիրները լուծել:

Այն է: Ժամանակին, «Հայջրմուղկոյուղու» կողմից «Նորաշեն-Քաղցրաշեն» հատվածում կառուցվել էին մոտ 2,6 կմ ընդհանուր երկարությամբ (d=400մմ) ջրատարներ, սակայն դրանց փոխմիացման աշխատանքները մայրուղային ջրատարին չէին կատարվել, որի պատճառով էլ մարզում ջրամատակարարումը շարունակում էր իրականացվել քայքայված եւ շահագործման համար ոչ պիտանի խողովակաշարերով: Չարվածն այստեղ արվեց եւ ջուրը հոսեց նոր խողովակաշարով: Վթարային էին նաեւ «Լանջազատ-Գետազատ» հատվածում շուրջ 4 կմ երկարությամբ 400 եւ 500 միլիմետրանոց խողովակաշարերը: «Արեւելքն» ապահովեց Վեոլիա Ջրի կողմից նախօրոք կառուցված 1885 մետրանոց մեկ, բայց ավելի մեծ՝ 720մմ տրամագծով մետաղական ջրատարի փոխմիացումը գործող ջրատարին: Արդյունքում՝ եւս մեկ կարեւոր խնդիր լուծվեց: Ի վերջո, Աբովյան գյուղից դեպի «Արեւշատ» օրվա կարգավորիչ ջրամբար իջնող ջրատարը «շրջանցեց» Աբովյանը՝ ջրանցքի կամուրջի հատվածում:

Ի դեպ, այս ընթացքում միայն մեկ անգամ է ջրանջատում կատարվել մարզում: Առավոտից հայտարարված 24-ժամյա ջրանջատումն արդեն 20.00-ին ավարտվեց, այնպես որ, ինչքան էլ ջուրը «ոլոր-մոլոր» գնար, միեւնույն է՝ հայտարարված ժամկետի վերջին հասավ բոլոր բնակավայրեր:

Սակայն սա դեռ վերջը չէ: Ինչպես հայտնեց «Արեւելքի» փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը, ընթացիկ տարում նախատեսվում է արմատապես վերակառուցել եւս երկու՝ 600 եւ 500 մետրանոց հատվածներ: Սա՝ նվազագույնը, իսկ առավելագույնի մասին՝ տարեվերջին:

Վեոլիա ջուր ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031