ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես գրում է.
«Լուրերից տեղեկացա, որ Բեյրութում գտնվելու ընթացքում հարձակման է ենթարկվել Tufenkian Foundation Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը: Հենց նոր խոսեցի Րաֆֆիի հետ:
Խիստ դատապարտելի եմ համարում այս երևույթը: Առավել զայրացնող է, որ դա տեղի է ունեցել հայրենանվեր գործունեություն իրականացնող մարդու նկատմամբ:
Լիարժեք աջակցությունս ու զորակցությունս եմ հայտնում պարոն Դուդակլյանին:
Բարձր եմ գնահատում Րաֆֆիի հայրենանվեր գործը, նրա հետ իմ համագործակցությունը ու մտադիր եմ առավել խորացնելու մեր համատեղ ծրագրերը:
Առողջություն եմ մաղթում պարոն Դուդակլյանին»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան