ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի վրա մի տղամարդ է հարձակվել: Բղավելով «սա ձեզ Ժիրինովսկու համար»՝ նա մեկ գավաթ ջուր է լցրել Սոբչակի գլխին եւ այնպես հրել, որ վերջինս ընկել է: Ինքը՝ Սոբչակը, կատարվածի մասին գրել է. «Ոստիկանությունը մինչեւ հիմա չի ժամանել: Հարձակվողին բռնել մեզ օգնեցին Գորբաչովի անձնական թիկնազորը եւ այրին»: Պարզվել է, որ այդ մարդը մոսգոսդումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի անձնական օգնականն է:
https://www.youtube.com/watch?v=2zqTwmdrK34
Մի քանի օր առաջ «Россия 1» հեռուստաալիքի նախընտրական բանավեճի ժամանակ Սոբչակի եւ Ժիրինովսկու միջեւ միջադեպ էր եղել, որտեղ Սոբչակը ջուր էր շաղ տվել Ժիրինովսկու վրա եւ վիրավորել էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ