Հայտարարություն
Տեղեկացանք, որ 2018 թվականի փետրվարի 26-ին՝ Բեյրութի հայկական Բուրջ Համուդ թաղամասում, անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին։
Րաֆֆի Տուտագլեանը բազմիցս հանդես է եկել մի շարք հրապարակումներով, որտեղ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների ապօրինություններին: Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը չի ապահովում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացումը և ունենք կասկածներ, որ այս դավադիր գործողությունը կարող էին իրականացնել Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը սպասարկողները Տուտագլեանի քաղաքացիական կեցվածքի և քաղաքական դիրքորոշման համար:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է Րաֆֆի Տուտագլեանի նկատմամբ բռնության գործադրումը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն