«Արսենալի» ֆուտբոլիստները արտակարգ ժողով են արել: Նրանք քննարկել են ակումբում գործերի ներկայիս վիճակը: «The Sun»-ի փոխանցմամբ ժողովին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրավիրված չի եղել:
Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Լիգայի գավաթում եւ Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթիից» երկու անգամ անընդմեջ խոշոր հաշվով պարտություն կրելուց հետո 68-ամյա ֆրանսիացի մասնագետը կորցրել է տնօրենների խորհրդի աջակցությունը: Ժողովում պաշտպան Լորան Կոսելնյին չի կարողացել զսպել հուզմունքը՝ հիշելով, որ իր երեխաները հարցնում են, թե ինչու է թիմը վերջին խաղերում վատ հանդես գալիս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ