Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի տառին ու բառին հավատարիմ. «Հրապարակ»

Մարտ 03,2018 11:51

Անգամ կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը բավականին լավ տարբերակ է՝ որպես ՀՀ հաջորդ նախագահ, մանավանդ՝ երբ դիտարկում ես մյուս «տարբերակները»: Բայց մի հարցում մենք, այնուամենայնիվ, պետք է կողմնորոշվենք՝ օրենքը պարտադի՞ր է կիրառման համար, թե՞ օրենքները գրում ենք՝ դրանք խախտելու նախապես որոշված մտադրությամբ։ Եթե մենք ունենք սփյուռքն ավելի լիարժեք օգտագործելու նպատակ, եւ դրան խանգարում են Սահմանադրությամբ որոշված ցենզերը, գուցե արժե՞ր հրաժարվել այդ ցենզերից, հենց Սահմանադրության մեջ գրել մեր՝ զուտ հայկական պահանջները։ Որ արդյունքում չամրագրվեր Սահմանադրությունը խախտելու այս արատավոր ավանդույթը։

Իսկ եթե գրել ենք, եւ դրանից խուսափել հնարավոր չէր, Վենետիկի հանձնաժողով, Եվրախորհուրդ, միջազգային ստանդարտներ կան՝ ի վերջո, ուրեմն բարի եղեք հավատարիմ մնալ օրենքի տառին։ Կիրառել ու կատարել այն, ինչքան էլ բարդ ու տհաճ լինի դա։ Դա մեզ կպաշտպանի ցանկացած այլ դեպքերում եւ ցանկացած անձի կողմից օրենքը խախտելու գայթակղություններից։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031