Մեր տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ 26-ամայ երիտասարդը ձերբակալվել է: Վերջինս, հիշեցնենք, փախուստի չի դիմել, բերման էր ենթարկվել ոստիկանություն, ապա ազատ արձակվել: Եւ ահա երեկ քրեական գործը վարույթ ընդունելուն պես երիտասարդը ձերբակալվել է:
Երեկ մեզ հաջողվել էր պարզել հանցագործության շարժառիթը: Երիտասադրը տրանսգնեդեր անձի հետ ծանոթացել է ինտերնետային կայքով, իսկ այդ օրն էլ ըստ պայմանավորվածության (գումարի դիմաց) երիտասարդը գնացել էր կնոջ բնակարան նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով: Սակայն «գործն» այլ ընթացք է ստացել. երբ 26-ամյա երիտասադրը հասկացել է, որ գործ ունի ոչ թե կնոջ, այլ տղամարդու հետ, որից հետո նրան ծեծի է ենթարկել, ապա այրել բնակարանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով):
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում