«Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի ավարտից հետո Մոսկվայում կայացել է կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցել են այնպիսի ճանաչված գրոսմայստերներ, ինչպիսիք են ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը եւ Յան Նեպոմնյաշչին, ամերիկացի Հիկարու Նակամուրան, իսրայելցի Բորիս Գելֆանդը:
Հայաստանը ներկայացրած 13 շախմատիստներից լավագույն արդյունք ցույց է տվել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Նա 18 հնարավորից վաստակել է 14 միավոր, նույնքան, որքան Հիկարու Նակամուրան եւ լրացուցիչ հավասար ցուցանիշերով նրա հետ բաժանել է 2-3-րդ հորիզոնակաները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՇՖ-ի