«Ազատություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ «Արմեն Սարգսյանի գործունեությունը այդ բարձր պաշտոնում նպաստելու է ռուս-հայկական դաշնակցական հարաբերությունների հետագա զարգացմանը և Եվրասիական ինտեգրման խորացմանը՝ ի բարօրություն երկու եղբայրական երկրների ժողովուրդների»: