Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանցիների կարծիքը նոր նախագահի մասին. «Ա1+» (Տեսանյութ)

Մարտ 02,2018 21:21

«Ա1+». Երևանցիներն առանձնապես ոգևորված չեն փաստով, որ Հայաստանի Ազգային ժողովն այսօր ընտրեց երկրի 4-րդ նախագահին՝ ի դեմս Արմեն Սարգսյանի։

2015թ-ից փոփոխված Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները առանձնապես շատ չեն. նրա դերն ավելի շատ խորհրդանշական է։ Նախագահի իրավասությունների մեջ է՝ ընդունել օտարերկրյա հյուրերի, օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծել ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը, իսկ դատապարտված անձին ներում շնորհելու լիազորությունները կիսում է վարչապետի հետ։

Ահա հենց վարչապետն էլ ապրիլից կդառնա երկրի ամենակարեւորագույն անձը, եւ չի բացառվում , որ այդ պաշտոնը ստանձնի Սերժ Սարգսյանը, չնայած 2014 թվականին հայտարարել էր, որ այլևս երբեք չի առաջադրվելու ոչ ՀՀ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնում։

Հարցախույզ՝ Երևանի բնակչության շրջանում։

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031