ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի պատճառով
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը`
50-60 մետր:
Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն