Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ընդունել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ղեկավարությանը եւ քննարկել Արցախում ռեստորանային բիզնեսի զարգացման հետ կապված հարցեր:
Նախագահը կարեւորել է այս ոլորտում առաջատար ընկերությունների հետ փոխգործակցության հաստատումը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման գրավականներից մեկը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ